կարևոր
2767 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-30 12:27

Իշխանասարից ադրբեջանական զորքերի դուրս գալու մասին լուրը մեկնաբանում է Պաշտպանության նախարարությունը

Իշխանասարից ադրբեջանական զորքերի դուրս գալու մասին լուրը մեկնաբանում է Պաշտպանության նախարարությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Նշենք, որ տարբեր զլմ-եր, ներկայացնելով Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանի պնդում է, հայտնում են, որ Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել։  Հարցին, թե որքան են հետ քաշվել ադրբեջանական զորքերը և այժմ որտեղ են գտնվում, Մարատ Պետրոսյանը հորդորեց ճշտել ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում ևս անպատասխան թողեց Իշխանասարից Ադրբեջանի հետ քաշվելու մասին հարցերը՝ հրաժարվելով նույնիսկ հաստատել կամ հերքել դրանք։ 

Նշենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ։ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Ադրբեջանն օկուպացրել է 41 ք/կմ ՀՀ տարածք։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքն իրականացրեց, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր, գերիներ, մարտական դիրքերի կորուստ։