կարևոր
760 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-30 11:44

Հաագայի բարձր դատարանը դեկտեմբերի 7-ին կհրապարակի Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որոշումը

Հաագայի բարձր դատարանը դեկտեմբերի 7-ին կհրապարակի Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որոշումը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանը Ադրբեջանի դեմ» գործով միջանկյալ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը կներկայացնի դեկտեմբերի 7-ին: Այս մասին ասվում է դատական մարմնի հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը 2021թ, սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր դատական ​​մարմնին գործ է հարուցել Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ։

Հայաստանը պնդում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայերին ենթարկել է ռասսայական խտրականության», և որ «պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումներ»: Ըստ Հայաստանի՝ այս խախտումներն ուղղված են հայկական էթնիկ կամ ազգային ծագում ունեցող անձանց՝ անկախ նրանց փաստացի ազգությունից։ Հայաստանը պնդում է, որ «այդ գործելաոճը ևս մեկ անգամ դրսևորվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո», և որ «այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտումներ»։ Դիմումատուն պնդում է, որ «ռազմական գործողությունների ավարտից հետո», 2020 թվականի նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած հրադադարից հետո, «Ադրբեջանը շարունակել է իր ագրեսիան՝ սպանությունների, խոշտանգումների և հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց նկատմամբ բռնություն»:

Հանրային լսումները տեղի կունենան Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում դատարանի նախագահ, դատավոր Ջոան Է. Դոնոգյուն կընթերցի դատարանի վճիռը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դատարանում ներկա կլինեն միայն դատարանի անդամները և կողմերի ներկայացուցիչները