կարևոր
1186 դիտում, 10 ամիս առաջ - 2021-11-30 11:10

Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է

Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, հայտնի է դարձել 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստի՝ Ոսկե Գնդակ մրցանակի դափնեկրի անունը։

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է փարիզյան ակումբի կազմում դառնալ առաջին ֆուտբոլիստը, ով արժանացել է «Ոսկե գնդակին»։

Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է կարիերայում․ մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։

«Կարծում եմ, որ ես լավ տարի եմ անցկացրել «Բարսելոնայում», թեև մենք չկարողացանք հաղթել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը։ Մենք մինչև վերջ պայքարեցինք առաջնությունում հաղթանակի համար, նվաճեցինք Իսպանիայի գավաթը։

Ինձ համար մեծ պատիվ է լինել առաջին խաղացողը, ով նվաճել է «Ոսկե գնդակը» որպես ՊՍԺ-ի խաղացող»:

France Football-ի կողմից կազմակերպված քվեարկությանը մասնակցել է նաև հայ մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ Այս մասին մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակման ժամանակ հայտնել է մեկնաբան Արման Աբելյանը։

Նրա կազմած եռյակն այս տեսքն ուներ՝

  1. Լիոնել Մեսսի
  2. Ջանլուիջի Դոնարումա
  3. Ջորջիո Կյելինի

Հիշեցնենք՝ այս տարվա մրցանակին հավակնում էին 30 ֆուտբոլիստ։ Նրանք են՝

Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»)
Ն՛Գոլո Կանտե («Չելսի»)
Էրլինգ Հոլանդ («Բորուսիա» Դ․)
Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»)
Մեյսոն Մաունթ («Չելսի»)
Հարի Քեյն («Տոտենհեմ»)
Ջանլուիջի Դոննարումա («Միլան»/ՊՍԺ)
Կարիմ Բենզեմա («Ռեալ» Մ․)
Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)
Նիկոլո Բարելլա («Ինտեր»)
Լիոնել Մեսսի («Բարսելոնա»/ՊՍԺ) Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)
Պեդրի («Բարսելոնա»)
Լուկա Մոդրիչ («Ռեալ» Մ․)
Ջորջիո Կյելինի («Յուվենտուս»)
Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
Նեյմար (ՊՍԺ)
Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»)
Լաուտարո Մարտինես («Ինտեր») Սիմոն Կյաեր («Միլան»)
Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)
Ժորժինյո («Չելսի»)
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»)
Ռոմելու Լուկակու («Ինտեր»/«Չելսի»),
Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»/«Մանչեսթեր Յունայթեդ»)
Ժերար Մորենո («Վիլյառեալ»)
Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
Կիլիան Մբապե (ՊՍԺ)
Լուիս Սուարես («Բարսելոնա»/«Ատլետիկո»)։