կարևոր
445 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-30 09:11

Այսօր նոյեմբերի 30-ն է. տարվա ավարտին մնում է 1 ամիս

Այսօր նոյեմբերի 30-ն է. տարվա ավարտին մնում է 1 ամիս

Նոյեմբերի 30-ը տարվա 334-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 31 օր։

 

1823 թ. - մահացել է Միքայել Չամչյանը, հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ (ծն. 1738 թ.):

1825 թ. - ծնվել է Ուիլյամ Բուգրոն, ֆրանսիացի նկարիչ (մահ. 1905 թ.):

1835 թ. - ծնվել է Մարկ Տվենը, ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։

1853 թ. - Սև ծովում տեղի ունեցավ Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական կայսրության և Սարդինյան թագավորության միջև տեղի ունեցած Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը:

1872 թ. - Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի ունեցավ առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև:

1874 թ. - ծնվել է Ուինսթոն Չերչիլը, անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ (մահ. 1965 թ.):

1939 թ. - սկսվեց խորհրդա-ֆիննական պատերազմը:

1960 թ. - Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։

1965 թ. - Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը։

1965 թ. - ծնվել է Բեն Սթիլերը, ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ:

1985 թ. - մահացել է Մարկ Արյանը, ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ (ծն. 1926 թ.):