կարևոր
1723 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-29 23:18

«Օմիկրոն» շտամով պայմանավորված Հայաստանը մի շարք սահմանափակող միջոցառումներ կկիրառի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ աշխարհի մյուս ծայրում քովիդի նոր տարբերակի՝ «Օմիկրոն»-ի դեմ պայքարի մեթոդներ են շրջանառում, մեր երկրում կորոնացուցանիշը, կարծես, գոհացնող է, դրական պատասխանով թեստերի թիվն էլ նվազում է: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարն, ու հավելում մեկ անգամ պատվասատաված քաղաքացիները, որոնք ստացել են 2 դեղաչափ, 6 ամիս անց կարողեն վերապատվասատվել:

Պատվասատումների թեման, սակայն, մեր համաքաղաքացիների շրջանում մնում է ամենավիճելիներից մեկը:

66-ամյա տղամարդն, օրինակ, չի հասկանում թե ինչու են մարդիկ բողոքում պատվաստվելուց, պատմում է՝ Աստրա Զենեկայի 2 դեղաչափը ստանալուց հետո ոչ միայն իրեն պաշտպանված է զգում, այլեւ ընդհանուր առողջական վիճակն է լավացել:

Անկախ նրանից թե ո՞ւմ վրա ինչպե՞ս կազդի պատվաստանյութը՝ հունվարի 1-ից առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումներ է պատրաստում քաղաքացիների համար: Հնարավոր է հանրային վայրեր կամ մշակութային միջոցառումների այցելենք միայն պատվաստման սերտիֆիկատի կամ քովիդ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում:

Ըստ վիճակագրության՝ քովիդով վարակված միայն 23 պատվասատաված քաղաքացի է մահացել, նրանք էլ ունեցել են ուղեկցող եւ քրոնիկ այլ հիվանդություններ: Իսկ «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ աշխարհի մի շարք երկրներից մեր երկիր մուտքը ժամանակավորապես կսահմանափակվի:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: