կարևոր
2701 դիտում, 10 ամիս առաջ - 2021-11-29 20:55

Բոլորիդ աչքի առաջ այդ կեղծիքի փուչիկը տրաքեց. նա պատմեց ճշմարտությունը. Առուշանյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց դեկտեմբերի 27-ը։

«Եթե այս հսկայածավալ հատորների մեջ միակ ապացուցը, որն օգտագործվում էր Առուշ Առուշանյանի դեմ որպես մեղք հիմնավորող ապացույց, առ այս պահն օգտագործում էին Լուսինե Ավետյանի ցուցմունքը։ Բոլորիդ աչքի առաջ այդ կեղծիքի փուչիկը տրաքեց. նա պատմեց ճշմարտությունը։ Մարդիկ պետք է լինեն, որոնք պատասխան պետք է տան։ Հինգ ամիս Առուշ Առուշանյանը կալանավորված է այս ցուցմունքի հիման վրա, բա ո՞վ է պատասխան տալու սրա համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց  Առուշ Առուշանյանի պաշտպան փաստաբան Արմեն Մելքոնյանը։ 

Նա հիշեցրեց, որ Լուսինե Ավետյանը նաև Մենուա Հովսեփյանի դեմ էր ցուցմունք տվել, որը ևս բացահայտվել է:

Հիշեցնենք, որ դատարանում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ զղջում է, որ սուտ ցուցմունք է տվել Առուշ Առուշանյանի դեմ։