Սանկտ Պետերբուրգի Համազգայինի մասնաճուղի Նորընտիր վարչության գրական ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հենց համազգային հայ կրթական ու մշակութային միության երևանյան գրասենյակի կողմից հրատարակված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 11 հայ ստեծագործող տղաների՝ «Հնչող ձայներ» ինքնատիպ ժողովածուի շնորհանդեսը:
Տիգրան Հարությունյան, Վարդան Ամալյան, Արտակ Բարսեղյան, Շիրակ Գասպարյան, Ավետիք Կարճիկյան, Արեն Հովհաննիսյան, Հայասեր Հովսեփյան, Սուրեն Մելիքբեկյան, Շանթ Նավոյան և Վաչագան Մանուկյան. 11 տաղանդավոր տղաներ, որոնց կյանքի, սիրո և հայրենիքի մասին հնչեղ ձայնն այսօր լսելի է իրենց ստեղծագործություններով՝ որպես պատգամ սերունդներին:
Երկրի ու երկնքի արանքում՝ հիշատակի և հույսի մատյան դարձած ժողովածուի ստեղծագործություններն առավելապես ոչ հրապարակման համար գրված, առաջին հույզից ծնված գործեր են, որը գլխավորում են ամենանվիրյալները՝ պատգամելով արժանապատվորեն շարունակել իրենց կիսատ թողած գործը: