կարևոր
1702 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-29 19:41

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ կգումարի

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ կգումարի

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերի 30-ին` ժամը 11:00-ին, 414 դահլիճում` հետեւյալ օրակարգով.

1. Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին.

1)  «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

2) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին:

2. Հետեւյալ նախագծերի երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման եւ եզրակացություն ներկայացնելու մասին.

1) «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

2)  ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

     բ) «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

3. Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը 13-րդ անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նիստին ներկա չէր Ղազինյանը:

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները կրկին դեմ էին քվեարկել: