կարևոր
2077 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-29 19:35

ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին նահատակված հայորդիների հիշատակին

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցներն այսօր «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին նահատակված հայորդիների հիշատակին։

Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբից և գրասենյակից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից ժամանած մոտ 50 ներկայացուցիչ «Եռաբլուր» պանթեոնից կմեկնեն Գորիս:

Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում, իսկ դեկտեմբերի 2-ից՝ Արցախի Հանրապետությունում։