կարևոր
646 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-29 18:10

Սյունիքի համայնքապետերին կալանավորելը ճղճիմ մարդու անձնական վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի համայնքապետերին կալանավորելը ճղճիմ մարդու անձնական վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այցելել է Գորիս՝ ներկա գտնվելու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստին։

«Առուշն իմ ընկերն է, լավ ու հայրենասեր մարդ է, եկել ենք աջակցելու, որպեսզի իրեն մենակ չզգա, իմանա, որ իր ընկերներն իր հետ են, իր կողքն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Նա ասաց, որ Սյունիքի համայնքապետերին կալանավորելն ուղղակի ճղճիմ մարդու անձնական վրեժխնդրություն է։

«Այս իշխանությունը, իր ղեկավարով հանդերձ, ինչ-որ մոլուցք ունի, որ ընդդիմադիրներին մեկ օր ավել բանտարկած պահի։ Դա է իրենց կյանքի նպատակը»,-նշեց Քոչարյանը։

Լևոն Քոչարյանի խոսքով՝ սյունեցի համայնքապետերին մեկուսացնելը կոնկրետ անվտանգային հարցեր է առաջացնում Սյունիքում։

«Բայց միամիտ պետք է լինել կարծելու համար, որ բանտարկելով Առուշին կամ մյուս տղաներին՝ կարող են ընկճել»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Գորիսի նորընտիր համայնքապետ, այս պահին կալանավորված Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։