կարևոր
1243 դիտում, 10 ամիս առաջ - 2021-11-29 16:52

Գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր. Ռեստորանների ասոցիացիան նախազգուշացնում է առողջապահության նախարարին

Գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր. Ռեստորանների ասոցիացիան նախազգուշացնում է առողջապահության նախարարին

Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը և Առողջապահության Նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից: Ռեստորանների Ասոցիացիա ՀԿ-ն հայտարարություն է տարածել:

«Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր:

Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով` մասնավորապես` առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց»:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով հունվարի 1-ից սննդի կետեր և հանրային վայրեր մուտքն ազատ է լինելու միայն պատվաստված քաղաքացիների համար:  Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ նախարարի՝ իրենք նժարի վրա են դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում են, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։ «Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, ուրեմն պետք է ՊՇՌ թեստի բացասական արդյունք ցույց տալ»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։