Սյունիքն այսօր վտանգված է, սա այսօր մեր ամենամեծ մտահոգությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանը.
«Այս պարտվողական իշխանությունը, թվում է՝ շատ զիջումների է պատրաստ: ՀՅԴ-ն և Հայ դատի կառույցներն ամբողջովին նեցուկ են Սյունյաց աշխարհին և պատրաստ են պաշտպանելու Հայաստանի սահմանները», - ասել է Հակոբ Խաչատուրյանը:
Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման խնդիրներին՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչն ընդգծեց, որ դրանք երբեք չպետք է լինեն ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրի.
«Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն գնով փորձելու են Արցախի հարցը թաղել սահմանագծման և սահմանազատման ճանապարհով՝ Հայաստանին պարտադրելով Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչում»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյան
Վերջինս անդրադարձավ նաև տրանսպորտային և տնտեսական ճանապարհների ապաշրջափակմանը՝ նշելով, որ Հայաստանը պետք է աշխարհի հետ հաղորդակցվելու համար բաց լինի, միևնույն ժամանակ ընդգծեց՝ կտրականապես դեմ են միջանցքի գաղափարին:
Խոսելով Սոչիի հայտարարությունների մասին նա նկատեց, որ դրանք շարունակությունն էին նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների, ուրեմն այդ ուղղությամբ նորություններ չկան։
Մենք կտրականապես դեմ ենք միջանցքի գաղափարին, բայց թե որեւէ ձեւով Հայաստանը բացվելու է աշխարհի առջեւ, այդտեղ որեւէ հարց չունենք, եթե լինի մտածված, հաշվարկված, ծրագրավորված աշխատանք՝ ասաց նա:
Անդրադառնալով Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությանը եւ փաստին, որ այնտեղ խոսք չկար Արցախի խնդրի մասին, Հակոբ Խաչատուրյանն ասաց. «Այդ հայտարարությունում շատ բաների մասին խոսք չկար՝ Արցախի կարգավիճակ, գերիների հարց, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պատերազմական ոճիրների խնդիր: Մեզ համար կարեւոր է, որ Արցախի հարցը լուծված չէ, որքան էլ Ադրբեջանը հայտարարի, որ իր համար նման հարց գոյություն չունի, թե Արցախի մարզ գոյություն չունի Ադրբեջանի մեջ: Մենք կողմնակից ենք, որ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը վերականդանացվի»,-ասաց նա::
Եթե հնարավորություն լիներ հետաձգել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, անշուշտ մենք դրա կողմնակիցը կլինենք, ասաց նա, սակայն այս իշխանությունները պնդում են, որ քանի որ կետ գոյություն ունի նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում, որ պետք է կատարվի դա:
«Մենք չենք հավատում, որ այդքան անմիջական է հարցը, որովհետեւ դուք լավ գիտեք, որ կան շատ երկրներ, որոնք ունեն բնականոն հարաբերություններ՝ առանց սահմանագծում ու սահմանազատում ունենալու: Այս ուղղությամբ Հայաստանին պարտադրել այնպիսի խիստ պայմաններ, որ աշխարհի շատ պետություններ չունեն, իսկապես անընդունելի է: Պարտության հետեւանքով թշնամին փորձում է ամ են ինչ կորզել, եւ այդ ուղղությամբ օգտագործում է շատերի անտարբերությունը կամ Թուրքիայի քաջալերանքը»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախբերի և գրասենյակների խորհրդաժողովը:
Մանրամասն՝ տեսանյութում․