Երբ մեր հայրենիքի կարևորագույն հատվածը՝ մեր աշխարհագրական ողնաշարը, օր օրի մեր աչքի առջև մասնատվում է, զուգահեռ ՀՀ իշխանությունները ԲԴԽ-ի դատավորների մեծամասնության շնորհիվ ապօրինի կալանավորման տակ են պահում հայրենիքի պաշտպաններին՝ Առուշ Առուշանյանին, Արթուր Սարգսյանին, Մխիթար Զաքարյանին և բոլոր նրանց, որոնք ապօրինի հիմքերով գտնվում են կալանքի տակ: Այս պահին Երևանում Բարձրագույն դատական խորհրդի ծենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիային հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանը։
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքականություն, որը 100 տարի և ավելի իրականացնում էին երիտթուրքերը՝ ձերբակալելով հայ մտավորականությանը։ Այս քաղաքականությունը շարունակում են այսօր ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունները դատական համակարգում իրենց ունեցած կամակատարների միջոցով՝ Ջհանգիրյան Գագիկի միջոցով, ով վաղուց արդեն պիտանիության ժակետը կորցրել է, ով Սահմանադրության խախտումով եկավ և դարձավ ԲԴԽ նախագահ»,-ասաց Տարոն Ղազարյանը։
«Սիրելի ընկերներ, իշխանությունները փորձում են դատական համակարգի միջոցով կոտրել դիմադրությունը, վստահեցնում ենք, որ չեն կարողանալու։
Հատկապես այսպիսի անվտանգային ճգնաժամի պարագայում՝ հայրենիքը պաշտպանած, մեծ հեղինակությոին ունեցող անձանց կալանքի տակ պահելը դառնում է հայրենիքի հանձնման ծրագրի մի մասը։ Իշխանությունը ջանք չի խնայում դիմադրության ընդունակ յուրաքանչյուր բջիջ ոչնչացնելու համար՝ այս գործում իրենց հանցակից դարձնելով կամակատար դատավորներին։ Հետևաբար այս իրավիճակի պատասխանատվությունը բացի քաղաքական ղեկավարությունից կրելու են նաև ռեժիմի խամաճիկի վերածված դատավորները»,- հավելեց միության անդամ Սևակ Նազարյանը։
«Մեր ակցիային զուգահեռ Գորիսում տեղի է ունենում Առուշ Առուշանյանի դատավարությունը, որին արդեն մի քանի ամսից ավելի ապօրինի կալանքի տակ են պահում՝ չունենալով պատշաճ հիմքեր, իրավական որևէ անհրաժեշտություն չլինելով, միայն քաղաքական նպատակադրումներից ելնելով։ Եկել ենք արձանագրելու, որ փաստացի ՀՀ-ում վերջին մի քանի ամիսներին, գլխավորությամբ ապօրինի կերպով, օրենքի խախտումով ԲԴԽ նախագահի ԺՊ նշանակված Գագիկ Ջհանգիրյանի, դատարանները կատարում են քաղաքական պատվերներ»,-ասաց Սևակ Նազարյանը։
ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանն էլ հավելեց. «Առուշ Առուշանյանի գործը մեկն է այն բազմաթիվ գործերից, որոնց հիմքում բացառապես քաղաքական իշխանության կապրիզներն են, և իրենցից ներկյացնում են քաղաքական հետապնդում»։
Մանրամասն՝ տեսանյութում