կարևոր
718 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-29 13:41

Նոյեմբերի 22-ից վերսկսվել են որոնողական աշխատանքները

Նոյեմբերի 22-ից վերսկսվել են որոնողական աշխատանքները

Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:

«2021 թվականի նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 212 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք:

Նոյեմբերի 22-ից վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 4 ելք:

Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 10 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, նռնականետի 1 նռնակ և 1 արկ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 17, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 2 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 5 կանչերի։

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար»: