կարևոր
496 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-29 13:29

Շարունակում ենք բարձրաձայնել Արցախի օկուպացված շրջանների մեր հայրենակիցների իրավունքների մասին. Հեղինե Էվինյան

Շարունակում ենք բարձրաձայնել Արցախի օկուպացված շրջանների մեր հայրենակիցների իրավունքների մասին. Հեղինե Էվինյան

Այն, որ տարիներ շարունակ բարձրաձայնում էինք, որ Արցախում գտնվող մեր հայրենակիցների կյանքը վտանգված է և դրա հետ սերտ փոխկապակցված է Արցախի Հանրապետության ճանաչումը, այժմ ավելի հստակ է դարձել: Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։

«Մենք անշուշտ շարունակում ենք մեր աշխատանքը՝ իրազեկել մեր հայրենակիցների իրավունքների մասին, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների ազատ ինքնորոշման իրավունքը, և նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, իրավիճակը Սյունիքում, Գեղարքունիքում և մեր մյուս սահմանամերձ գոտիներում։ Շարունակում ենք բարձրաձայնել նաև Արցախի օկուպացված շրջանների մեր հայրենակիցների իրավունքների մասին, փորձում ենք տարբեր բարեկամական խմբերի միջոցով ֆինանսական միջոցներ գտնել Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում պրոյեկտներ իրականացնելու համար»,-ասաց Հեղինե Էվինյանը։

Իբրև մեկ օրինակ նա նշեց, որ Բրյուսելում տարբեր քաղաքային խորհուրդների կողմից կարողացել են ապահովել ֆինանսավորում, որպեսզի Արցախի Խրամորթի դպրոցը վերանորոգվի։

«Սակայն այսօր ունենք խնդիր վերաձևակերպելու և իրավիճակին համապատասխան դարձնելու մեր քաղաքականությունը»,-ասաց Հեղինե Էվինյանը։