կարևոր
1204 դիտում, 10 ամիս առաջ - 2021-11-29 13:23

ԱՄՆ կառավարությունը որևէ ձևով չպետք է ամերիկյան օժանդակություն ուղարկի Ադրբեջան. Էլիզաբեթ Չուլջյան

ԱՄՆ կառավարությունը որևէ ձևով չպետք է ամերիկյան օժանդակություն ուղարկի Ադրբեջան. Էլիզաբեթ Չուլջյան

Մեր աշխատանքների գերակա ուղղություններց մեկն այն է, որ կրճատվի ԱՄՆ կառավարության օժանդակությունը Ադրբեջանին: Այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը՝ լրագրողների հետ հարցազրույցում։

«Այսօր Սենատում պիտի քննարկվի ԱՄՆ անվտանգության բանաձևը, որի մեջ կա 2 բարեփոխում: Հայ դատի Ամերիկայի հանձնախումն անմիջականորեն աշխատել է սենատորների հետ, որպեսզի կրճատվի ԱՄՆ օժանդակությունը դեպի Ադրբեջան։ Սա մեր գերադաս աշխատանքներից մեկն է, որովհետև ի վերջո, նկատի առնելով Ադրբեջանի հարձակողական պահվածքը, 2020-ի պատերազմը, որ մինչև օրս վերջացած չէ, ԱՄՆ կառավարությունը որևէ ձևով չպետք է ամերիկյան օժանդակություն ուղարկի Ադրբեջան»,-ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․