կարևոր
1354 դիտում, 10 ամիս առաջ - 2021-11-29 12:54

Ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն. Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը Դաշնային կառավարությանը բանաձև է ներկայացնում

Ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն. Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը Դաշնային կառավարությանը բանաձև է ներկայացնում

Այսօր Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ քննարկման է դրվել բանաձև, որն ուղղակիորեն կոչ է անում կառավարությանը՝ ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը՝ հավատարիմ մնալ 1948 թվականի՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային՝  ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:

Ավստրալիայի խորհրդարանի ամենաներկայացուցչական պալատը կոչ է արել Դաշնային կառավարությանը ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները։

Համապարփակ արդյունքը Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կամքի արտահայտությունն է և ավստրալական կառավարության վրա ճնշում գործադրելը, ինչպես նաև հարվածը Թուրքիայի՝ մարդու իրավունքների այս կարևոր հարցում Կանբերային լռեցնելու փորձերին:

Սա ներկայացնում է Համատեղ արդարադատության նախաձեռնության առաջին օրենսդրական հաջողությունը, որը ձևավորվել է 2020 թվականի փետրվարին հայ-ավստրալիական, ասորա-ավստրալիական և հունա-ավստրալական համայնքների կողմից՝ այս արդյունքը խթանելու նպատակով:

«Ներկայացուցիչների պալատը խոսել է. Ավստրալիայի խորհրդարանի ամենամեծ և ամենաներկայացուցչական օրենսդիր պալատը միաձայն կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները», - ասաց Դաշնակցության Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

«Այս միաձայն նախաձեռնությունը մերժում է թուրքական միջամտությունը Ավստրալիայի արտաքին քաղաքականությանը և կոչ է անում մեր երկրի վարչապետին և նրա կառավարությանը կանգնել իրենց ընտրողների կողմից ընտրված ներկայացուցիչների կողքին և ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն»,- հավելել է Կայսերյանը։

Եթե ելույթ ունեցողների մեծ մասը կողմ հանդես գա բանաձևին, ապա Ներկայացուցիչների պալատը կոչ կանի կառավարությանը՝ կյանքի կոչել ժողովրդի կամքն ու ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: