կարևոր
2287 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-29 12:30

Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու միջնորդությունը:

Պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դատարանի որոշումը ստանալուց հետո կբողոքարկեն վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ Տոնոյանը կալանավորվել էր 2 ամսով: 

Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար: