Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացումը:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով։
Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբից և գրասենյակից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչ:
Այսօր Երևանում կկայանա խորհրդաժողովի պաշտոնական բացումը։ Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում, իսկ դեկտեմբերի 2-ից՝ Արցախի Հանրապետությունում։