կարևոր
1597 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-29 09:07

Այսօր նոյեմբերի 29-ն է. 1967 թ. այս օրը բացվեց Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի հուշահամալիրը

Այսօր նոյեմբերի 29-ն է. 1967 թ. այս օրը բացվեց Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի հուշահամալիրը

Նոյեմբերի 29, տարվա 333-րդ (նահանջ տարիներին՝ 334-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 32 օր։

1797 թ. – ծնվել է Գաետանո Դոնիցետին, իտալացի երգահան (մահ. 1848 թ.)։

1909 թ. – ծնվել է Վարազդատ Հարությունյանը, հայ նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (մահ. 2008 թ.)։

1920 թ. - հռչակվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։

1925` Հիմնադրվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանը։

1929 թ. – բացվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը։

1932 թ. – ծնվել է Ժակ Շիրակը, Ֆրանսիայի նախկին նախագահ (մահ. 2019 թ.)։

1947 թ. – ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշեց Պաղեստինը բաժանել արաբական և հրեական մասերի։

1951 թ. – մահացել է Լևոն Շանթը, հայ նշանավոր գրող, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ (ծն. 1869 թ.)։

1956 թ.- տեղի ունեցավ Հայաստանի Հանրային Հեռուստատեսության առաջին եթերը։

1967 թ. – տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը։

2001 թ. – մահացել է Ջորջ Հարիսոնը, անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, The Beatles խմբի անդամ (ծն. 1943 թ.)։