կարևոր
2170 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-28 23:10

Վաղն առավոտ Երևանում, Արարատյան դաշտում կրկին մառախուղ է սպասվում

Վաղն առավոտ Երևանում, Արարատյան դաշտում կրկին մառախուղ է սպասվում

Նոյեմբերի 29-ի առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ:

Հայաստանի տարածքում նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վ արագություն:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 29-ի առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ: