ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ծանր վնասվածք է ստացել «Սենթ-Էթյենի» դեմ խաղում:
Խաղավարտին «Սենթ-Էթյենի» պաշտպան Իվան Մասոնը բախվեց բրազիլացի հարձակվողին: Նեյմարը վնասեց ձախ կոճը և չկարողացավ ոտքի կանգնել: Նրան խաղադաշտից դուրս բերեցին պատգարակով:
Ֆրանսիայի Լիգա 1-ի Սենթ Էթյենի-ՊՍԺ այսօրվա հանդիպմանը առաջին անգամ ՊՍԺ-ի մեկնարկային կազմում խաղաց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը: Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց «Սենթ-Էթյենի» հարձակվող Դենի Բուանգան: 45-րդ րոպեին «Սենթ-Էթյենի» պաշտպան Տիմոտե Կոլոձեյչակը կարմիր քարտ ստացավ: Առաջին խաղակեսի ավարտին Մեսսիի փոխանցումով ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը հավասարեցրեց հաշիվը՝1-1:
ՊՍԺ-ի երկրորդ գոլը հեղինակել է Անխել Դի Մարիան՝ դարձյալ Մեսսիի փոխանցումից հետո: 91-րդ րոպեին Մարկինյոսը դուբլ է ձևակերպել, իսկ Մեսսին՝ գոլային փոխանցումների հեթ-տրիկ :
ՊՍԺ-ն 15 տուրից հետո 40 միավոր է վաստակել և Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի հորիզոնականում առաջինն է: