Ազատագրական շարժման ուխտագնացությունը Երևանից քայլերթով և ավտոերթով հասավ Էջմիածին։ Մասնակիցները նախ Մայր տաճարի մոտ կանգ առան, աղոթեցին, ապա շարժվեցին դեպի Սուրբ Գայանե վանք։ Հավաքվածներն աղոթեցին Հայաստանի սահմանների ամրության, զինծառայողների ուժի համար։
«Պարտավոր ենք մեր երկրին տեր կանգնել։ Պետք է համախմբվել, իսկ դրա ամենակարևոր շաղախը սերն է։ Այսօր մեզ որպես վախկոտ են ներկայացնում, ատալությունը փորձում խորացնել, բայց մենք վախկոտ չենք, հայ ազգը համարձակ է։ Եթե առյուծները մտածեն, թե ինչ են մտածում բորենիները, կկարոծանվեն»,- Ս. Գայանեի մոտ ելույթում նշեց շարժման կազմակերպիչներից Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Ազատագրական շարժման մասնակիցներն այսօր առավոտյան հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղից սկսեցին իրենց Ուխտագնացությունը` դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ համախմբման նպատակով։ Վաղը 18․30-ից շարժման անդամները Հանրապետության հրապարակում կսկսեն շտապ հավաքները։
Իսկ մինչ այդ 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարեց, որ մեկշաբաթյա ընդվզումն ու բողոքի ակցիան «5165» շարժման համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին: