Այս պահին ընթանում է Ֆրանսիայի Լիգա 1-ի Սենթ Էթյենի-ՊՍԺ հանդիպումը: Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը նորամուտը նշում է այս խաղում: Հանդիպումը մեկնարկել է Երեւանի ժամանակով 16։00-ին։
Հիշեցնենք, որ Սերխիոն վնասվածքի պատճառով շուրջ 6 ամիս չէր կարողանում դուրս գալ խաղադաշտ: ՊՍԺ տեղափոխվելուց հետո սա իր առաջին խաղն է:
ՊՍԺ-ի մեկնարկային կազմը․
Դարպասապահ․ Դոնարումա։
Պաշտպաններ․ Հակիմի, Ռամոս, Մարկինյոս, Բերնատ։
Կիսապաշտպաններ․ Դի Մարիա, Գույե, Դանիլու Պերեյրա։
Հարձակվողներ․ Մեսի, Նեյմար, Մբապե։