կարևոր
883 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-28 14:45

Գուտերեշը ողջունել է եռակողմ հանդիպումը և վերահաստատել ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը

Գուտերեշը ողջունել է եռակողմ հանդիպումը և վերահաստատել ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Սոչիում նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը և ի գիտություն է ընդունում նրանց համատեղ հայտարարությունը։ Նա երախտագիտությամբ է նշում Ռուսաստանի Դաշնության դերը շարունակական շփումների և երկխոսության դյուրացման գործում։ 

«Գլխավոր քարտուղարը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով ուղղակի ներգրավվածության հանդիպմամբ և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ամբողջությամբ իրականացնելու և տարածաշրջանում կայունության բարձրացմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու նրանց հանձնառությամբ։

Նա վերահաստատում է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, որ տեւական խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն երկխոսության միջոցով և կոչ է անում կողմերին լուծել առկա խնդիրները բոլոր առկա ձևաչափերի միջոցով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ տեղում մարդասիրական, վերականգնման և խաղաղության հաստատման աջակցության տրամադրման միջոցով»,- նշված է ՄԱԿ-ի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հայտարարություն են ստորագրել: