կարևոր
1678 դիտում, 5 ամիս առաջ - 2021-11-28 14:28

Անթիլիասի Մայրավանքում հայ խաղաղապահները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսին

Անթիլիասի Մայրավանքում հայ խաղաղապահները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն նոյեմբերի 27-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը, Լիբանանում ՀՀ դեսպանատան զինվորական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ընկերակցությամբ։

«Ողջունելով հայ սպաները Անթիլիասի Մայրավանքէն ներս, Վեհափառ Հայրապետը իր Հայրապետական օրհնութիւնն ու զօրակցութիւնը յայտնեց հայոց քաջարի բանակին՝ շեշտելով, թէ մեր ժողովուրդի միասնականութեան ու հզօրութեան, հայրենիքի գերիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգութեան երաշխիքը հայոց բանակն է։ Նորին Սրբութիւնը նաեւ կարեւորութեամբ ընդգծեց հայոց բանակին զօրավիգ կանգնելու հրամայականը։

Յայտնենք, որ Հայաստանի բանակի սպաները կարճ այցելութեամբ Լիբանան կը գտնուին հանդիպում ունենալու Միացեալ Ազգերու Կազմակերպութեան խաղաղապահ ոյժերուն մաս կազմող հայկական ջոկատին հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։