կարևոր
3037 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-28 13:36

ՀՅԴ 131. Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով

ՀՅԴ 131. Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով։ 

«Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբից և գրասենյակից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչ։

Նոյեմբերի 29-ին Երևանում կկայանա խորհրդաժողովի պաշտոնական բացումը։ Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում, իսկ դեկտեմբերի 2-ից՝ Արցախի Հանրապետությունում։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրվում են լուսաբանելու խորհրդաժողովի պաշտոնական բացման միջոցառումը և կարճ հարցազրույցներ վերցնելու տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների պատասխանատուներից։

Խորհրդաժողովը կսկսվի ժամը 10։00-ին` «Անի գրանդ հոթել» հյուրանոցում»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակից:հաղորդագրությունում։