կարևոր
1459 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-28 13:02

Մահացել է ռուսական ռոքի նշանավոր հիմնադիրներից Ալեքսանդր Գրադսկին

Մահացել է ռուսական ռոքի նշանավոր հիմնադիրներից Ալեքսանդր Գրադսկին

Մոսկվայում կյանքի 73-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին։

Նախօրեին շտապ հոսպիտալացվել էր ինսուլտի կասկածանքով։ Նրա առողջական վիճակը վատացել է COVID-19-ից հետո։

Գրադսկին ավելի քան 40 գեղարվեստական, մի քանի տասնյակ վավերագրական և մուլտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակ է։ Նա Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի (1997) կոչում ուներ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր էր (1998):

Գրադսկին համարվում է ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը։ Նա նաև տարիներ շարունակ ռուսական «Ձայնը» երաժշտական նախագծի մարզիչն էր։