Հայաստանում նոյեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 409 նոր դեպք, մեկ օրում կատարվել է 7 169 թեստավորում, 1 106 պացիենտ առողջացել է, գրանցվել է մահվան 29 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337 931 դեպք, որոնցից 315 126-ն առողջացման ելքով: Փաստացի բուժում է ստանում 13 852 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 514 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով վարակակիրների մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 439 է:
Ընդհանուր կատարվել է 2 356 046 թեստավորում։