կարևոր
1444 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-27 23:36

Գյումրիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տան բնակիչը մարմնական այրվածքներ է ստացել

Գյումրիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տան բնակիչը մարմնական այրվածքներ է ստացել

Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կիրովականյան 21-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել ինքնաշեն վառարանի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են տան պատուհանները և պատերը․ առկա է փլուզման վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տան բնակիչ Գ․ Մ․-ն (ծնված 1956 թ․) տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ։