կարևոր
1171 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-27 22:48

Այսօր ՀՅԴ Երիտասարդական միության ծննդյան օրն է

Այսօր ՀՅԴ Երիտասարդական միության ծննդյան օրն է

Այսօր ՀՅԴ Երիտասարդական միության ծննդյան օրն է։ Գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ես 2012 թ. այս ընտանիքի մասն եմ։ Այստեղ համ շատ ընկերներ եմ ձեռք բերել, համ շատ նոր գիտելիքներ եմ ստացել, համ կարևոր հմտություններ եմ կատարելագործել։ Բայց կա մի բան, որն ամեն ինչից շատ եմ գնահատում։ Ես ՀԵՄ-ից ու Դաշնակցությունից արժեհամակարգ եմ ստացել, որով չեմ չափազանցնի, իմաստավորվում է իմ կյանքը։

Անցած տարվա աղետից հետո ինձ հանգիստ չէր տալիս այն հարցը, թե ոնց կարող են լավ կրթություն, լավ գիտելիք ունեցող մարդիկ չհասկանալ, որ իրենց ժողովրդի գլխին աղետ է եկել։ Ինձ հանգիստ չի տալիս այն միտումը, որը ես նկատում եմ՝ որքան շատ ֆորմալ կրթական հաստատություններ են ավարտում իմ հայրենակիցները, որքան հնչեղ են այդ հաստատությունների անուններն, այնքան ավելի հեռու են նրանք ազգային խնդիրներից ու հոգսերից։

Ու միայն վերջերս հասկացա, որ խնդիրը ոչ թե գիտելիքների քանակը կամ ավարտած համալսարանների անունների հնչեղությունն է, այլ հենց արժեհամակարգի բացակայությունը։

Կրթությունն առանց արժեհամակարգի ոչ թե լուծում է մեր երկրի խնդիրներն, այլ նպաստում է մեր երկրի թուլացմանն ու անկմանը։ Փաստացի մեր կրթական հաստատությունները գործիքներ են պատրաստում, որոնցով թշնամական երկրները քանդում են մեր պետությունը։

Ու հենց այս կոնտեքստում է ինձ համար անգնահատելի դառնում ՀԵՄն ու Դաշնակցությունը։ Որովհետև այստեղ շեշտադրումը հենց արժեհամակարգն է, այստեղ քեզ սովորեցնում են, որ կա քեզնից ավելի կարևոր բան՝ հասարակությունը (ազգը), կա հողը, առանց որի այդ ազգը դատապարտված է կարծանման։

Ու իրար հաջորդելով այս դպրոցով գալիս ու անցնում են հազարավոր երիտասարդներ, իրար փոխանցում են նույն արժեքները ու դրանով հարատևում է Հայրենիք ունենալու երազանքը»։