կարևոր
1876 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-27 21:08

Քաղաքական ուժերի հակասական գնահատականները ստորագրված եռակողմ փաստաթղթին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սոչիում արված թե՛ գրավոր, թե՛ բանավոր հայտարարությունները չեն ծառայում Հայաստանի շահերին: Պնդում են խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, իշխող ուժի պատգամավորն էլ հակառակում է համոզված. փաստաթուղթը մեր երկրի շահերն է սպասարկում:

Ստորագրված եռակողմ փաստաթղթում ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Արցախի կարգավիճակի մասին. ահազանգում է Լիլիթ Գալստյանը: Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ էլ Արցախն այլեւս դիտարկվում է որպես տարածք՝ իր սոցալական,հումանիտար խնդիրներով:

Ի դեպ՝ իշխանական պատգամավորը չի ընդունում նաեւ այն քննադատությունը, որ գրավոր հայտարարության մեջ ամրագրված չէ գերիների անհապաղ վերադարձի դրույթը:  Արտախորհրդարանական ուժերից փաստաթուղթը գնահատել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը, որի համոզմամբ նույնպես հայտարարության դրույթների իրագործումը ենթադրում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ եւ զորքերի դուրս բերում Հայաստանի սուվերեն տարածքից:

Եռակողմ հանդիպումից հետո շատերի՝ իր բնորոշմամբ հրճվանքը չի հասկանում Դավիթ Սանասարյանը, որի գնահատմամբ ստորագրված փաստաթուղթը ոչնչի մասին է: Այն Հայաստանի շահերը չսպասարկող ու դրանց հակասող է համարում 5165 շարժումը:

Շարժումը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ներկայացնել Հայաստանի շահերը: Նրան իշխանությունից հեռացնելու համար «5165»-ը խորհրդակցությունների է հրավիրել նույն դիրքորոշումն ունեցող ուժերին ու ահատներին:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։