կարևոր
1306 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-27 20:41

Էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու

Նոյեմբերի 27-ին, 18:10 մոտակայքում Գյումրի-Երեւան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, այսպես կոչված, «ստռոյմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ 

«Էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչնդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից: Արագընթաց էլեկտրագնացքը երթեւեկում էր 95 կմ/ժ արագությամբ:

Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի:
ЭП2Д էլեկտրագնացքները ունեն, այսպես կոչվող, «սեւ արկղ», որի տվյալները լույս կսփռեն միջադեպը բացահայտելու գործին: Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառացվացքի վրա գտնվելու կանոնները խաղտելու արդյունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։