կարևոր
1489 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-27 20:04

Կարաս տեսակի հարյուր հազարավոր ձկներ հայտնվել են ոչնչացման եզրին

Կարաս տեսակի հարյուր հազարավոր ձկներ հայտնվել են ոչնչացման եզրին

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Shamshyan.com-ը հայտնում է, որ Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող Շենիկ ջրատարի ջրի դատարկման հետևանքով հարյուր հազարավոր «կարաս» տեսակի ձկները հայտնվել են ոչնչացման եզրին:
 
Ջրատարի մոտ հավաքվածներն ասում էին. «Վինտիլի կոտրման հետևանքով ջուրը մի քանի օրում լրիվ ցամաքեց: Եվ դրա պատճառով կարասները հայտնվեցին ջրից դուրս: Առանց չափազանցության, 1-2 կիլոմետր սատկած ձուկ է թափված:
 
Եթե կարճ ժամանակում շրջակա միջավայրի նախարարությունն ու Արագածոտնի մարզպետարանը միջոցներ չձեռնարկեն, ապա թե ջրատարի, թե ձկների վրա պետք է խաչ քաշենք»: