կարևոր
1876 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-27 19:56

Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստն է: Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ հանրապետության նախագահը փաստել է, որ իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել հիմնադրամի գործունեության եւ աշխատանքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հիմնադրամի նվիրատու եւ որպես հայ, ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների ու արձագանքների համար:

Ակնկալում եմ, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա եւ կծառայեն վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Պետք է ամեն ինչ անել՝ սխալներն ու թերությունները շտկելու, վստահությունը վերականգնելու համար:Իսկ անվստահության մթնոլորտի պատճառը այն է, որ պատերազմի օրերին հիմնադրամի հավաքագրած 170 միլիոն դոլար հանգանակությունից մոտ 100 միլիոնը փոխանցվել էր կառավարությանը, եւ թե ինչպե՞ս էր գործադիրը ծախսել այդ գումարը, հաշվետվություն այդպես էլ չէր ներկայացվել։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս նիստից դեռ երկու օր առաջ էր հայտնել, որ չի մասնակցելու, քանի որ օրակարգում ներառված է նաեւ այս հարցը: Համահայկական հիմնադրամի նման ձեւով աուդիտի հաստատումն անդառնալի վնաս կհասցնի այս խոշորագույն համահայկական կառույցի համբավին եւ հետագա գործունեությանը: Նման միջոցառման մասնակցելու եւ փաստացիորեն՝ դրան հանցակից դառնալուն արդարացում չկա:

Քոչարյանը նաեւ տեղեկացրել էր, որ գրություն էր ուղարկել Արմեն Սարգսյանին՝ օրակարգի այս հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով, որին արձագանք այդպես էլ չի եղել: Իսկ միակ ճիշտ ելքը, ըստ երկրորդ նախագահի, այն է, որ այդ գումարը ձեւակերպվեր՝ որպես կառավարության պարտք՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով:

Պարզելու համար փոխանցված գումարը ոչ նպատակային է ծախսել, թե ոչ եւ թեման վերջնականապես փակելու համար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ համաձայն է, որպեսզի ներկայացվի հիմնադրամի ծախսերը` տող առ տող:

Եվ այսպես՝ խորհրդարանում հոկտեմբերի 23-ին ստեղծվում է քննիչ հանձնաժողովը: Այն պետք է ունենա 11 անդամ, սակայն մինչ այսօր Ազգային ժողովի նախագահը չի հաստատել հանձնաժողովի կազմը: Առայժմ հայտնի է միայն հանձնաժողովի նախագահի եւ երեք ընդդիմադիր անդամների անունները:Քննիչ հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանի պնդմամբ՝ իշխանությունները մեկ ամսից ավելի է փորձում են՝ այս կերպ խանգարել հանձնաժողովի աշխատանքներին։ Ի վերջո, նշում է ընդդիմադիր պատգամավորը, հիմնադրամի պատասխանը շատ կարեւոր է, թե ի՞նչն է պատճաը, որ իրենք չեն իրականացրել այդ ծրագրերը եւ ու՞մ դրդմամբ կամ պատճառո՞վ է այդ գումարը փոխանցվել կառավարությանը: Հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի այս նիստերը լինեն բաց ու հրապարակային:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։