կարևոր
682 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-27 19:35

Ինչպես են հասկացել և մեկնաբանել եռակողմ հանդիպումը քաղաքացիները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եռակողմ հանդիպումը ավարտվել է մի շարք պայմանավորվածություններով եւ դրա ավարտին 3 երկրի ղեկավարները ներկայացել են համատեղ հայտարարությամբ:

Արդյոք քաղաքացիները հետեւել, հասկացել են պաշտոնական հանդիպման կարևորությունը՝ այս հարցերի պատասխանները պարզելու համար որոշեցինք հետաքրքրվել երեւանցիներից:

Քաղաքացիներից շատերը զերծ մնացին այդ հայտարարությունը մեկնաբանելուց կամ տեղյակ չէին բանակցությունների մասին, շատերն էլ այն «լղոզված» որակեցին:

Որքանով է հասկանալի Հայաստանի քաղաքացիներին պատմական այս ընթացքը, եռակողմ հանդիպումն ու պայմանավորվածություննները անգամ հարցումներով հասկանալի չէ, հետեւաբար՝ կամ մարդիկ ամբողջությամբ չեն պատկերացնում, կամ իրենց կասկածները չեն հայտնում:

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։