կարևոր
2785 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-27 19:12

Գերմանիայում «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքն է գրանցվել

Գերմանիայում «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքն է գրանցվել

Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն զեկուցել է Գերմանիայում «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքի մասին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Անցած գիշեր Հարավային Աֆրիկայից վերադարձած զբոսաշրջիկի մոտ հայտնաբերվել են «Օմիկրոն»-ին բնորոշ մի քանի մուտացիաներ։ Կասկածները շատ լուրջ են, հիվանդն արդեն մեկուսացվել է»,- թվիթերում գրել է քաղաքական գործիչը։

Չեխիան նույնպես ստուգում է օմիկրոնի հնարավոր առկայությունը։

Ավելի վաղ Հարավային Աֆրիկայում հայտնել էին B.1.1.529 կորոնավիրուսի նոր շտամի առաջացման մասին, որը պարունակում է 32 մուտացիա  S-սպիտակուցի մեջ։

Արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով՝ Հարավային Աֆրիկայում վարակման մոտ հարյուր դեպք է գրանցվել։ Մի քանի դեպք գրանցվել է Հոնկոնգում, Իսրայելում և Բելգիայում։

Եվրամիությունը համաձայնել է սահմանափակումներ մտցնել Հարավային Աֆրիկայի յոթ պետությունների մուտքի համար: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ նոյեմբերի 29-ից Միացյալ Նահանգները նույնպես կսահմանափակի օդային հաղորդակցությունը աֆրիկյան որոշ երկրների, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի հետ։ Նման որոշումներ են կայացրել Թաիլանդի, Բրազիլիայի, Կանադայի, Ճապոնիայի և Շրի Լանկայի իշխանությունները։