կարևոր
901 դիտում, 2 ամիս առաջ - 2021-11-27 18:44

Մեկնարկել է բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունը

Մեկնարկել է բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունը

Շվեդական Էստերսունդում մեկնարկեց բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունը։

Մրցումային առաջին օրը կայացավ կանանց 15 կմ ազատ տարածության մրցավազքը, որի արդյունքում 42 րոպե 45,5 վայրկյան արդյունքով առաջին տեղը գրավեց Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Դավիդովան։

1 րոպե 17,7 վայրկյանով Դավիդովային զիջեց ավստրիացի Լիզա Թերեզա Հաուզերը։ 44 րոպե 6,5 վայրկյան արդյունքով լավագույն եռյակը եզրափակեց Դենիզե Հերմանը։

Կանանց պայքարում մրցումային հաջորդ օրը նախատեսված է նոյեմբերի 28-ին։ Մարզուհիներն ուժերը կչափեն սպրինտ ոճի 7,5 կմ մրցատարածությունում։