կարևոր
1345 դիտում, 9 ամիս առաջ - 2021-11-27 18:11

Ռուսաստանում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 33.946-ով

Ռուսաստանում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 33.946-ով

Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 33.946-ով՝ հասնելով 9.536.825-ի։

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջանում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 33.946 դեպք, որից 2.269-ը (6.7 տոկոս) հայտնաբերվել են առանց արձանագրված կլինիկական դրսեւորումների։

Ամբողջ ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հիվանդության 9.536.825 դեպք։ Աճի տեմպը կազմում է 0.36 տոկոս։

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով հիվանդների մահվան 1.239 դեպք, համավարակի ամբողջ ընթացքում մահացել է 271.531 մարդ։

Անցած մեկ օրվա ընթացքում բուժվել է 36.494 մարդ: Համավարակի ողջ ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 8.237.465 մարդ։