կարևոր
1600 դիտում, 2 ամիս առաջ - 2021-11-27 16:18

Աբովյան քաղաքում այսօր տեղի է ունեցել խոշոր ավտովթար

Աբովյան քաղաքում այսօր տեղի է ունեցել խոշոր ավտովթար

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում 25-ամյա Արշակ Ղուկասյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտա-Երևանյան փողոց-Արզնի խճուղի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, տապալել այն, ապա բախվել կայանված վիճակում գտնվող 24-ամյա Սարգիս Խաչատրյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի և 22-ամյա Սլավիկ Հարությունյանին պատկանող ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը քաղաքացիների և վթարի վայրում գործող թունաքիմիկատների խանութի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Նիվայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, սակայն խանութի աշխատակիցներին հաջողվել է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Նյութական խոշոր չափի վնաս է կրել նաև թունաքիմիկատների խանութը։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1 մարտական հաշվարկ։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։