կարևոր
1078 դիտում, 2 ամիս առաջ - 2021-11-27 14:36

Ի՞նչ ակնկալել Բրյուսելից, աշխարհից նեղանալ պետք չէ. Արմեն Աշոտյան

Ի՞նչ ակնկալել Բրյուսելից, աշխարհից նեղանալ պետք չէ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպմանը և գրել սպասվող բրյուսելյան հանդիպման մասին.

«Երեկվա եռակողմ հանդիպիւմից հետո, որի արդյունքում ընդունված հայտարարությունը չի պարունակում գեթ մեկ դրույթ, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, հարց է առաջացել. ի՞նչ ակնկալել Բրյուսելից։

Փորձեմ հակիրճ ներկայացնել կարծիքս։

1. Ինպես եւ կանխատեսում էի, Մոսկվան բաց չթողեց առաջին ջութակի դերը եւ ազդարարված Բրյուսելից առաջ կազմակերպեց իր հովանու ներքո սեփական հանդիպումը։

2. ՌԴ նախագահի խոսքը բրյուսելյան հանդիպման մասին վկայում է, որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում այնքան ամուր են, որ նա չունի խանդի տեսարան սարքելու ոչ մի իմաստ։

3. Եվրոպական հանդիպումից ոչ մի լուրջ, առավել եւս՝ հայանպաստ ելք ակնկալել պետք չէ։ Հիմնական գլոբալ հարցերը՝ դելիմիտացիա եւ կոմունիկացիաներ, արդեն քննարկվել են Սոչիում։

4. ԵՄ-ն ունի ընդամենը մեկ զենք, որ չունի Ռուսաստանը՝ «մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն», որով ցանկության դեպքում կարող էր առավել կոշտ լինել Ադրբեջանի նկատմամբ։

Սակայն մի կողմից ԵՄ շահերը չեն ենթադրում սանկցիոն գործիքակազմի օգտագործում Ալիեւի դեմ, մյուս կողմից Հայաստանը ներկայացնող ողորմելիները նմանատիպ խնդիր չեն բարձրացնում արդեն մեկ տարի է։ Եթե Նիկոլը «ներել» է Ալիեւին, ինչո՞ւ Բրյուսելը պիտի ավելի կաթոլիկ լինի։

5. Անկախ ՌԴ-ԵՄ լարվածությունից երկու խաղացողների շահերն այստեղ դեռ համընկնում են։ Կայուն միջավայրով, լոգիստիկ հնարավորություններով Հարավային Կովկասը, իհարկե, տարբերբերվող պատճառներով, համապատասխանում է երկուսի պատկերացումներին։

6. Այս խաղի «ջոկեր» է մնում Թուրքիան, ում վերջնականապես սեփական անկողին մտցնելու պլաններ փափագում են թե Ռուսաստանում, թե Արեւմուտքում։

7. Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատարձակումն է Բաքվի բանտերից, այն էլ, եթե Բրյուսելը ֆայմի, իսկ Երեւանը բզի այդ ուղղությամբ։

Հ.Գ. Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա»։