կարևոր
2110 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-27 14:27

Երեկ Գյումրի քաղաքում խոշոր հրդեհի ահազանգ է ստացվել

Երեկ Գյումրի քաղաքում խոշոր հրդեհի ահազանգ է ստացվել

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ նոյեմբերի 27-ին, ժամը 00:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են 6 տան տանիք։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 03:54-ին: Այրվել են Սունդուկյան և Մազմանյան փողոցներում գտնվող 6 տան տանիքից ընդհանուր մոտ 250 քմ հատված։