կարևոր
1699 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-27 13:51

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից 1 մահվան դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից 1 մահվան դեպք է գրանցվել

Արցախում նոյեմբերի 26-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: