կարևոր
1447 դիտում, 9 ամիս առաջ - 2021-11-27 09:09

Այսօր նոյեմբերի 27-ն է. 2005 թ-ի այս օրը հանրաքվեի միջոցով փոփոխվեց Հայաստանի Սահմանադրությունը

Այսօր նոյեմբերի 27-ն է. 2005 թ-ի այս օրը հանրաքվեի միջոցով փոփոխվեց Հայաստանի Սահմանադրությունը

Նոյեմբերի 27-ը տարվա 331-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 34 օր։

 

1095 թ. - Հռոմի պապ Ուրբանոս II-ը Կլերմոնի ժողովում կոչ արեց Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմով ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների լծից, որով փաստորեն սկսվեցին Խաչակրաց արշավանքները։

1852 թ. - մահացել է Ադա Լավլեյսը, անգլիացի կին մաթեմատիկոս, նշանավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստրը, նրա անունով է կոչվում Ադա ծրագրավորման լեզուն (ծն. 1815 թ.)։

1895 թ. - շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը կազմեց իր կտակը, համաձայն որի սահմանվեց Նոբելյան մրցանակը։

1897 թ. - ծնվել է Գևորգ Աբովը, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ (մահ. 1965 թ.)։

1937թ. - մահացել է Եղիշե Չարենցը, հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

1947 թ. - ծնվել է Ալբերտ Սոխիկյանը, ճարտարապետ, դիզայներ, նկարիչ, մանկավարժ, քանդակագործ։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2016):

1990 թ. - ընդունվեց Բուլղարիայի դրոշը։

1991 թ. - տեղի ունեցավ Մայրիկ ֆիլմի պրեմիերան։

2005 թ. - հանրաքվեի միջոցով փոփոխվեց Հայաստանի Սահմանադրությունը։

2009 թ. - Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ գծի գնացքը տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով վթարի ենթարկվեց, արդյունքում մահացավ 27 մարդ, 132-ը վիրավորվեցին։