Նոյեմբերի 25-ին «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը:
Հիմնադրամից հայտնում են, որ հեռուստամարաթոն 2021-ի ընթացքում հանգանակվել է 𝟏𝟐,𝟑𝟓𝟏,𝟎𝟎𝟎 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում. ԱՄՆ-ից 7,861,000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3,990,000 ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար:
«Այս հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը», նշված է հաղորդագրության մեջ:
Հանգանակությունները դեռևս շարունակվում են: Վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:
Նշենք, որ անցյալ տարի նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակվել էր 22.990.898 ԱՄՆ դոլար: Իսկ Նոյեմբերի 22–ին սկսված ֆրանսիական հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3.132.000 ԱՄՆ դոլար: