կարևոր
1249 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-26 22:18

Պուտինի խոսքում առավել հստակ են նշվում պայմանավորվածությունները

Պուտինի խոսքում առավել հստակ են նշվում պայմանավորվածությունները

Այսօր Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ ասուլիսում Վլադիմիր Պուտինը հայտարարեց բանակցություններում ձեռք բերված արդյունքների մասին: Պուտինի խոսքում առավել հստակ են նշվում պայմանավորվածությունները.

«Առաջինը` մինչև տարվեվերջ ստեղծել սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև: Հուսով եմ, որ այն տեղի կունենա ինչքան հնարավոր է շուտ` որևէ խոչընդոտ չկա:

Երկրորդը`շատ զգայուն հարց է, որը մարդասիրական խնդիրների հետ է կապված: Այստեղ ևս առաջ ենք գնացել:

Երրորդը`մենք բավականին մանրակրկիտ խոսել ենք տնտեսական հարցերի վերաբերյալ, տնտեսական կապերի զարգացման մասին և, առաջին հերթին, որպես առաջին քայլ խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին: Դա վերաբերվում է և´ երկաթուղուն, և´ ավտոմեքենաների հաղորդակցությանը: Կարծում եմ, որ այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք մեր փոխվարչապետերին, որոնք աշխատում են դրա շուրջ արդեն բավականին երկար ժամանակ: Մյուս շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի մի քանի ամփոփումներ անեն և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք այսօր համաձայնեցրել ենք։

Սա արդեն Ռուսաստանի նախագահի հայտնած մանրամասներն են։ Հրապարակվել է նաև եռակողմ ստորագրված Հայտարարությունը