կարևոր
1801 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-26 22:00

Ինչ չկա այսօրվա փաստաթղթում. Անժելա Էլիբեգովա

Ինչ չկա այսօրվա փաստաթղթում. Անժելա Էլիբեգովա

Այսօր Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները տարածել են համատեղ հայտարարություն: Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.

«Ինչ կա այսօրվա հրապարակված հայտարարության մեջ.

1. Պայմանավորվեցին սկսել աշխատանքներ դելիմիտացիայի հարցով համատեղ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանը առաջարկեց խորհրդատվություն տալ դեմարկացիայի հարցում (ենթադրում եմ, սա կապված ա իրենց ԳՇ-ի քարտեզների հետ)

2. Գոհ են տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների բացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։

3. Անհրաժեշտ է հնարավորինս արագ իրականացնել կոնկրետ տնտեսական պրոյեկտներ

4. Ակտիվացնել նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերով առաջ քաշված խնդիրների իրականացումը։

Ինչ չկա փաստաթղթում.

1. Մինչև կոմունիկացիաների բացման պրոցեսը սկսելը բոլոր գերիների վերադարձը։

2. Մինչև դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը սկսելը Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի և դեօկուպացիայի հարցի լուծումը

3. Մինչև համատեղ տնտեսական ծրագրեր սկսելը անվտանգային սպառնալիքների վերացման երաշխիքների ապահովումը»: