կարևոր
1618 դիտում, 5 ամիս առաջ - 2021-11-26 21:30

Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը

Հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի անդամ երեք երկրների փոխվարչապետերը հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այսօր Սոչիում կայացած Նիկոլ Փաշինյանիև Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփելիս։

«Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում՝ հաշվի առնելու և հայտարարելու այն որոշումները, որոնք մենք այսօր պայմանավորվել ենք»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար կստեղծվի աշխատանքային խումբ՝ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: Եռակողմ առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ Մոսկվայում: