կարևոր
1369 դիտում, 8 ամիս առաջ - 2021-11-26 21:06

ՊԵԿ նախկին նախագահը կնշանակվի Արմավիրի մարզպետ

ՊԵԿ նախկին նախագահը կնշանակվի Արմավիրի մարզպետ

ՀՀ կառավարության գրավոր քվեարկության հարցերի բաժնում ներառվել է ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին Արմավիրի մարզպետ նշանակելու որոշման նախագիծը:

Հովհաննիսյանը այս տարվա օգոստոսի 4-ին ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից: Իսկ նշանակվել էր 2020 թվականի հունիսին: Ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքը սկսել է 2009 թվականից Արմավիրի տարածքային հարկային տեսչությունում որպես առաջատար մասնագետ-իրավաբան: 

Հիշեցնենք, որ նախօրեին Արմավիրի 29-ամյա մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխխվարչապետ: Նա այս պաշտոնում փոխարինելու է վերջերս ՊՆ Նախարար նշանակված Սուրեն Պապիկյանին։