կարևոր
2686 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-26 20:56

Եռակողմ հանդիպումը տևեց մոտ երեք ժամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավարտվել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։ «Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար»,- հայտնել Է Պեսկովը։

Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունենում Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։

Արցախի հարցով վերջին եռակողմ հանդիպումից մոտ 11 ամիս անց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մեկնել են Սոչի՝ նորից հանդիպելու Ռուսաստանի նախագահին: Եռակողմ հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ Վլադիմիր Պուտինը նախ առանձին հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակցին:

«Ցավոք, դեռ կան խնդիրներ ու միջադեպեր, ու, ցավոք, մինչ օրս չի ստացվում խուսափել նաեւ զոհերից»,- արձանագրել է Ռուսաստանի առաջնորդը: Դրա համար էլ հավաքվել ենք, որ քննարկենք, թե ինչ է արվել ու ինչ է պետք անել, որպեսզի ոչ միայն նման բան չառաջանա, այլ ընդհակառակը, պայմաններ ստեղծվեն իրավիճակը հանդարտեցնելու ու տարածաշրջանում իրավիճակն այնպիսի որակով զարգացնելու համար, որ մարդիկ կարողանան ապրել խաղաղության մեջ, իսկ երկրները՝ զարգանան:

Հանդիպմանն Ալիեւն ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից թերեւս միայն տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցն է մնում չլուծված: Փաշինյանն էլ հակադարձել է նրան՝ ասելով, թե «ռազմագերիների, պատանդների ու այլ ձերբակալված անձանց հարցը էլ է մնում, ու դա շատ կարեւոր մարդասիրական խնդիր է»:

Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք սահմանին: Մեր գնահատականն այսպիսին է՝ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Իհարկե, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը դելիմիտացված եւ դեմարկացված չէ, բայց պետական սահման գոյություն ունի եւ դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանները դելիմիտացված չեն, մենք բազմիցս հրապարակային արտահայտվել ենք, որ պատրաստ են սկսել սահմանազատման անհետաձգելի գործընթացը: Ասեմ ավելին, մենք հայկական կողմին նաեւ հրապարակայնորեն առաջարկել ենք սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ, որպեսզի վերջ դրվի դիմակայությանը, փոխադարձաբար ճանաչվեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ու ապագայում կարողանանք ապրել որպես հարեւաններ, սովորենք կրկին ապրել՝ որպես հարեւաններ: Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Ալիեւի այս հայտարարությունից հետո անգամ Փաշինյանը նորից հայտարարել է՝ Հայաստանը պատրաստ են սկսել Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացը:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում: